Հնդկաստանում կինը երկվորյակ Է ծննդաբերել 74 տարեկան հասակում

Հնդկաստանի Անդհրա Փրադեշի նահանգի բնակչուհին, որը հղիացել Է արտամարմնական բեղմնավորման միջոցով,ծննդաբերել Է երկու աղջիկների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hindustan Times թերթը:

Ինչպես հայտարարել Է հիվանդանոցի տնօրենը, Էրամաթի Մանգայաման ծննդաբերել Է կեսարյան հատման միջոցով: «Վիրահատությունը հարթ Է անցել: Թե՛ մայրը, թե՛ նորածիններն առողջ են եւ ոչ մի կարգի բարդություններ չունեն»,- ասել Է նա:

Ինչպես նշվում Է, Մանգայաման չի կարողանա կրծքով կերակրել երեխաներին, նրանք կաթ կստանան դոնորական կաթի բանկից: Տնօրենի խոսքով՝ տարեց կինը կարողացել Է երեխաներին կրել եւ ծննդաբերել այն բանի շնորհիվ, որ չի ունեցել բժշկական այնպիսի բարդացումներ, ինչպսիք են շաքարախտը եւ հիպերտենզիան:

Մանգայաման եւ նրա 80-ամա ամուսինը՝ Ռայա Ռաոն ամուսնացել են 1962 թվականի մարտի 22-ին: Վերջին 57 տարվա ընթացքում զույգն ապարդյուն փորձում Էր երեխա ունենալ:

Սակայն արհեստական բերղմնավորման բուժընթացի շնորհիվ 74-ամյա կինը կարողացել Է հղիանալ ընթացիկ տարվա հունվարին: Ավելի վաղ ամենատարեց կինը, որը մայր Է դարձել արհեստական բեղմնավորման միջոցով, համարվում Էր մի այլ հնդկուհի՝ Օմքարի Փանվարը, որը 2008 թվականի ամռանը երկվորյակ Է ծննդաբերել 70 տարեկան հասակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: