Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Պարոն Ղալումյանը իր պարտականությունները վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։ Դիմումը քիչ առաջ եմ ստացել, պետք է հանդիպում ունենամ պարոն Ղալումյանի հետ եւ համապատասխան կարգով ընթացք տանք»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցված` պաշտոնական դիրքը չարաշահելու հիմքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: