Ես միայն ինքս ինձ եմ հավատում. Իրինա Այվազյան

Ամեն ինչից մի քի։ Բլից հարցում դերասանուհի Իրինա Այվազյանի հետ:

Citylife.am- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում:

Իրինա- Ամեն ինչից անկախ լինել է:

Citylife.am – Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Դուք Ձեր տարիքը չիմանայիք:

Իրինա- 27 (ծիծաղում է )

Citylife.am – Դուք անում եք այն ամենն ինչին հավատու՞մ եք, թե՞ հավատում եք այն ամենին ինչ անում եք:

Իրինա- Հավատում եմ այն ամենին, ինչ անում եմ:

Citylife.am – Եթե միջինում մարդկային կյանքը տևեր 40 տարի, ի՞նչ կփոխեիք, որ այն լիարժեք ապրեիք:

Իրինա- Ավելի քիչ կքնեի:

Citylife.am – Եթե Դուք պետք է փոքրիկ երեխային ընդամենը մեկ խորհուրդ տաք ամբողջ կյանքի համար, ո՞րը կլինի դա:

Իրինա- Կարծում եմ, եթե փոքրիկ երեխա է, ապա չի հասկանա ոչ մի խորհուրդ, բայց ամեն դեպքում կասեմ՝ երբեք խորհուրդ մի հարցրու ու մի հետևիր ոչ մեկի խորհրդին, որովհետև դու ինքդ ես քո քայլերի պատասխանատուն ու եթե նույնիսկ սխալ քայլ անես կիմանաս, որ քո որոշման պատճառով է այդպես եղել ոչ մեկին չես մեղադրի, իսկ արածդ լավ քայլի համար ինքդ քեզ շնորհակալ կլինես և պարտավորված չես լինի ոչ մեկի առաջ:


Citylife.am – Դուք կխախտե՞ք օրենքը Ձեր հարազատի փրկության համար:

Իրինա- Կխախտեմ ու ոչ միայն դրա համար:

Citylife.am – Ի՞նչ եք Դուք այս կյանքում անում, որով տարբերվում եք մյուսներից:

Իրինա- <<Մյուսներից>> շատերին չեմ ճանաչում, չեմ կարող ասել:

Citylife.am – Եթե Դուք կարողանայիք Ձեր իսկ ընկերը դառնալ, կկամենայի՞ք ունենալ Ձեզ նման ընկեր:

Իրինա- Իհարկե՛:

Citylife.am – Ո՞րն եք ընտրում, ամբողջությամբ կորցնել անցյալի հիշողությունները, թե՞ երբեք չունենալ նոր հիշողություններ:

Իրինա- Երբեք չունենալ նոր հիշողություն:

Citylife.am – Արդյո՞ք կարելի է հասնել ճշմարտության առանց պայքարելու:

Իրինա- Միամշանակ:

Citylife.am – Ձեր ամենամեծ վախը իրականություն դարձե՞լ է, թե ոչ:

Իրինա- Ոչ:

Citylife.am – Ո՞րն է Ձեր մանկության ամենաերջանիկ հիշողությունը, ի՞նչն է այն դարձնում այդպիսին:

Իրինա- Անդրեյ Գուբինը, նա տղամարդու իմ իդեալն է եղել:

Citylife.am – Դուք ունե՞ք այնպիսի զգացողություն, որ օրերը միանման են ու կրկնվել են մի հարյուր անգամ:

Իրինա- Ո՛չ, չունեմ:

Citylife.am – Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին օրն է, ու՞մ առաջինը հրաժեշտ կտայիք:

Իրինա- Ոչ մեկին:

Citylife.am – Կփոխանակեի՞ք Ձեր կյանքի 10 տարին համաշխարհային գրավչության և ճանաչման հետ:

Իրինա- Մեծ սիրով:

Citylife.am – Որքանո՞վ եք Դուք կառավարում այն ամենն, ինչ կատարվում է Ձեր կյանքում:

Իրինա- Կառավարում եմ 1 տոկոսով:

Citylife.am – Եթե փողի փոխարեն երջանկությունը լինի վարձատրումը, ապա ո՞ր աշխատանքը Ձեզ կհարստացնի:

Իրինա- Հենց դերասանությամբ զբաղվելը:

Citylife.am – Դուք ինքներդ Ձեզ հավատու՞մ եք:

Իրինա- Ես միայն ինքս ինձ եմ հավատում:

Citylife.am – Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:

Իրինա- “Coldplay”-ի համերգի տոմս ունեմ, կուզզե՞ք նվիրեմ ))))


Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի