Այսօր Հայաստանը նշում է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 4-ին նշվում է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը:

1997 թվականի սեպտեմբերի 4-ին ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը` դնելով համակարգի զարգացման հիմքը: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր արդեն տարածաշրջանի ազդեցիկ համակարգերից է:

Հայ փրկարարների աշխատանքային փորձը բավականին մեծ է` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո նրանք ԽՍՀՄ-ի տարբեր ծայրերից ժամանած կամավորների հետ բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկեցին:Սպիտակի երկրաշարժից քաղած դասերից ամենամեծը Հայաստանում և ԽՍՀՄ կազմի մեջ մտնող մնացած երկրներում փրակարարական ծառայությունների ստեղծումն էր: Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը համակարգի աշխատողների համար նշանավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության նորակառույց շենքի բացմամբ: