Երեւանի քաղաքապետարանի եկամուտներն ավելացել են 2.1 մլրդ դրամով

Երևանի քաղաքապետարանն ամփոփել է 2019թ. հունվար-օգոստոս ամիսների պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները:

Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 103.6%: Փաստացի գանձված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 մլրդ 186 մլն դրամով: 

Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների գանձման գործընթացը: