Ամեն ինչից մի քիչ, բլից հարցում դերասանուհի Անյա Սահակյանի հետ։
Citylife.am- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում։
Անյա- Լինել ֆինանսապես շատ կայացած, որպեսզի մեծ տարածք գնեմ՝ մի քանի հեկտար, ու ստեղծեմ մեծ կացարան կենդանիների համար, որտեղ կլինեն խաղահրապարակներ, մեծ այգիներ ու բարի, աշխատող մարդիկ։
Citylife.am- Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Դուք Ձեր տարիքը չիմանայիք:
Անյա- 24
Citylife.am- Դուք անում եք այն ամենն ինչին հավատու՞մ եք, թե՞ հավատում եք այն ամենին ինչ անում եք:
Անյա- Հավատում եմ այն ամենին, ինչ անում եմ։
Citylife.am- Եթե միջինում մարդկային կյանքը տևեր 40 տարի, ի՞նչ կփոխեիք, որ այն լիարժեք ապրեիք:
Անյա- Ավելի շուտ իմ սեփական ընտանիքը կստեղծեի, որ հասցնեի այդ քաղցրությունը վայելեի։
Citylife.am- Եթե Դուք պետք է փոքրիկ երեխային ընդամենը մեկ խորհուրդ տաք ամբողջ կյանքի համար, ո՞րը կլինի դա:
Անյա- Խնդիրներդ պատմիր Աստծուն ոչ թե մարդկանց։
Citylife.am- Դուք կխախտե՞ք օրենքը Ձեր հարազատի փրկության համար:
Անյա- Միանշանակ։
Citylife.am- Ի՞նչ եք Դուք այս կյանքում անում, որով տարբերվում եք մյուսներից:
Անյա- Ապրում եմ այնպես, ինչպես ինքս եմ ուզում, ոչ թե այնպես, ինչպես թելադրում է հասարակությունը։
Citylife.am- Եթե Դուք կարողանայիք Ձեր իսկ ընկերը դառնալ, կկամենայի՞ք ունենալ Ձեզ նման ընկեր:
Անյա- Շատ կցանկանայի։
Citylife.am- Ո՞րն եք ընտրում, ամբողջությամբ կորցնել անցյալի հիշողությունները, թե՞ երբեք չունենալ նոր հիշողություններ:
Անյա- Քանի որ նոր հիշողություններից տեղյակ չեմ դեռ նախընտրում եմ կորցնել իրենց։ Հին հիշողություններս փաստացի շատ թանկ են ինձ համար։
Citylife.am- Արդյո՞ք կարելի է հասնել ճշմարտության առանց պայքարելու:
Անյա- Եթե ունես համբերություն կհասնես ճշմարտության, իսկ եթե արագ ես ուզում՝ պայքարի՛ր։
Citylife.am- Ձեր ամենամեծ վախը իրականություն դարձե՞լ է, թե ոչ:
Անյա- Այո՛, դարձել է։
Citylife.am- Ո՞րն է Ձեր մանկության ամենաերջանիկ հիշողությունը, ի՞նչն է այն դարձնում այդպիսին:
Անյա- Երբ առաջին անգամ ընտանիքիս հետ գնացել եմ սրճարան, որտեղ կային տարբեր տեսակի կենդանիներ։ Սովորաբար պաղպաղակի համար էի շատ գնում սրճարան, բայց երբ այն վերջանում էր կորում էր ամբողջ հետաքրքրությունը, ստիպված սպասում էի, թե երբ պետք է գնամ տուն, որ իջնեմ բակ, բայց այդ սրճարանում պաղպաղակ ուտելը դարձել էր ավելորդ ինձ համար, քանի որ կենդանիների մեջ պատրաստ էի մնալ անվերջ։ Մեծացել եմ, բայց ոչինչ չի փոխվել այդ առումով։
Citylife.am- Դուք ունե՞ք այնպիսի զգացողություն, որ օրերը միանման են ու կրկնվել են մի հարյուր անգամ:
Անյա- Ոչ։
Citylife.am- Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին օրն է, ու՞մ առաջինը հրաժեշտ կտայիք:
Անյա- Իմ սիրած տղամարդուն։
Citylife.am- Կփոխանակեի՞ք Ձեր կյանքի 10 տարին համաշխարհային գրավչության և ճանաչման հետ:
Անյա- Ոչ:
Citylife.am- Որքանո՞վ եք Դուք կառավարում այն ամենն, ինչ կատարվում է Ձեր կյանքում:
Անյա- 80 տոկոսով կառավարում է Աստված, 20 տոկոսով ես ու իմ գործողությունները։
Citylife.am- Եթե փողի փոխարեն երջանկությունը լինի վարձատրումը, ապա ո՞ր աշխատանքը Ձեզ կհարստացնի:
Անյա- Բժշկությունը։
Citylife.am- Ամենից շատ ինչի՞ համար եք այս կյանքում շնորհակալ:
Անյա- Իմ մայրիկի։
Citylife.am- Դուք ինքներդ Ձեզ հավատու՞մ եք:
Անյա- Միանշանակ։
Citylife.am- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
Անյա- Ոչ մի։ Բավականին դիպուկ հարցեր էր հնչել։
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի