
Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները և այն տևելու է 13 օր։ Այս մասին հայտարարել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը: «2019 թվականը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։
«Մանսուրյան -80» հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 1-ից մինչ սեպտեմբերի 13-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները»:
Նյութի աղբյուր՝ Bavnews.am