Նոր ուսումնական տարին Աբելյան արվեստի դպրոցի համար խոստումնալից է: Աբելյան արվեստի դպրոցի կինոյի և թատրոնի բաժինն արդեն համալրվելու է 35-տարեկանից բարձր անձանցով: Ուսուցումն անցակցավելու է հատուկ մշակված մեթոդիկայով՝ հետագայում հայկական և ռուսական սերիալներում և գեղաարվեստական ֆիլմերում նկարահանվելու համար: Ուսումը բաղկացած է երկու փուլից՝ կինո և թատրոն: Անկախ դիմորդների քանակից ընդունվելու են միայն 15 աշակերտ: Մեզ հետ զրույցում Աբել Աբելյանն ասաց, որ նման գաղափար եղել է այն ժամանակ, երբ նրանք ստացել են բազմաթիվ զանգեր և հաղորդագրություններ՝ տվյալ տարիքի մարդկանց կողմից:
<< Բազմաթիվ զանգերի, հաղորդագրությունների և մարդկանց հնչեցրած ցանկությունների հիման վրա եղավ այս գաղափարը: Այդ տարիքից բարձր շատ մարդիկ կան, ովքեր թե՛ երեխա ժամանակ են ունեցել երազանք և չեն հասել երազանքին, թե՛ հիմա որոշակի առումով այլ ասպարեզում կայանալուց հետո ցանկանում են գնալ այս ուղով>> :
Այն հարցին, թե արդյոք՞ այդ տարիքի մարդիկ կհասնեն այն արդյունքին, որ կնկարահանվեն պրոֆեսիոնալ ֆիլմերում, Աբելը հստակ պատասխանեց, որ այդ տարիքի և դրանից բարձր մարդկանց պահանջարկը կինոյի ոլորտում շատ է:
<< Նոր դերասանների կարիք կիոնշուկայում միանշանակ կա >> :
Վերջում հավելենք, որ կինոյի և թատրոնի բաժնում 35֊ տարեկանից բարձր անձիք սովորելու են հետևյալ առարկաները՝
1- Դերասանի վարպետություն
2- Խոսքի տեխնիկա
3- Ձիավարում
4- Ավտովարում
5- Սուսերամարտ
6- Կասկադյորություն
7- Երգեցողություն
8- Էթիկա
9- Հոգեբանություն
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի
Լուսանկարները՝ Աբել Աբելյանի անձնական արխիվից