10 բան, որ չգիտես Մայքլ Ջեքսոնի մասին

Օգոստոսի 29-ին փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է: Առանձնացրել ենք 10 քիչ հայտնի փաստ երաժշտի կյանքից:

1. Մայքլ Ջեքսոնի առաջին համբույրն էկրաններին 1992 թվականին էր: Խոսքը երաժշտի Remember the Time տեսահոլովակի մասին է, որի ռեժիսորը Ջոն Սինգլթոնն է:

2. Ջեքսոնի ամենաերկար տեսահոլովակընկարահանվել է երաժշտի 6-րդ ստուդիական ալբոմի 4-րդ թրեքի հիման վրա: Հավանաբար արդեն կռահեցիք, որ խոսքը Thriller-ի մասին է, որի տևողությունն է 13 րոպե 33 վայրկյան:

3. Փոփ աստղի ամենասիրելի երգըբրիտանական աշխարհահռչակ ռոք խումբ The Beatles-ի Abbey Road ալբոմի երգացանկից է: Խոսքը՝ Come Together թրեքի մասին է: Ի դեպ, ովքեր չգիտեն նշենք, որ Ջեքսոնը մտերիմ է եղել Փոլ ՄաքՔարթնիի հետ: Երաժիշտների հանդիպումը կայացել է 1970-ականներին:

4. Մայքլ Ջեքսոնը հետաքրքրված է եղել նաև ֆուտբոլով: Պարզվում է աստղը եղել է անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ Էքսետեր Սիթիի մեծ երկրպագու:

5. Ջեքսոնը ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջինը կինը՝  Էլվիս Փրեսլիի դուստր՝ Լիզա-Մարիյա Փրեսլին էր, ում հետ ամուսնությունը տևեց միայն 19 ամիս: Լիզայից ամուսնալուծվելուց հետո երաժիշտն ամուսնացել է  Դեբբի Ռոուի հետ և դարձել 2 երեխայի հայր:

6. Ջեքսոնը բուսակեր էր և պաշտում էր մեքսիկական խոհանոցի ուտեստները: Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջեքսոնի խոհարարը լեգենդին  բնորոշել է որպես բուսակեր, որը չէր սիրում բանջարեղեն: Նա սիրում էր պիցցա,սակայն ոչ սոուսով,պաշտում էր քաղցրը, բայց չէր օգտագործում շոկոլադ ու շաքար:

7. Մայքլ Ջեքսոնը հայտնի կենդանասեր է: Նրա ամենահայտնի կենդանին Bubbles անունով շիմպանզեն էր:

8. 1000-ամյակի արտիստ: Այս կոչմանը Մայքլը Ջեքսոնը արժանացել է 2002 թվականին Մոնտե Կարլոյում տեղի ունեցած World Music Awards 2000 մրցանակաբաշխության ժամանակ:

9. Ջեքսոնը նաև 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի, և վաճառել է ավելի քան780 մլն. սկավառակ, արժանացել  26 American Music Awards-ի, 25 անգամ էլ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

10. Երկու աստղ Հոլիվուդի փառքի ծառուղում: Այո՛, Մայքլ Ջեքսոնն այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է Հոլիվուդի փառքի ծառուղում։