Էդ Շիրանը դադարեցնում է ելույթները

Անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանը հայտարարել է մեկուկես տարով համերգային գործունեությունը դադարեցնելու մասին։ Այդ մասին նա հայտարարել է Divide համաշխարհային շրջագայության շրջանակում իր հարազատ քաղաքում՝ Իպսվիչում համերգի ժամանակ։

«Սա իմ վերջին համերգն է առաջիկա մեկուկես տարվա ընթացքում»,- հայտնել է երաժիշտը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Շիրանի համաշխարհային շրջագայության համերգներին այցելել է շուրջ 9 միլիոն մարդ։ Divide  շրջագայությունը մեկնարկել է 2017 թ. մարտին։ Փոփ-աստղը շրջագայության ընթացքում վաստակել է 755 միլիոն դոլար։

Աղբյուր` Panorama.am