Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 26-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝ 2008-2014 թթ տեղի ունեցած 10 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Ներկայացնում ենք կատարված հատուցումների անվանական ցանկը՝
Սամվել Կոսակյան Վալերիի (զոհվել է 2009թ-ի օգոստոսի 31-ին),
Կարեն Գալստյան Գագիկի (զոհվել է 2014թ-ի հունվարի 28-ին)
Պարույր Մելքոնյան Արարատի (զոհվել է 2010թ-ի հունիսի 18-ին)
Էդուարդ Մանուկյան Սուրենի (զոհվել է 2010թ-ի հունիսի 18-ին)
Մնացական Գասպարյան Ռոբերտի (զոհվել է 2010 թ-ի հունիսի 18-ին)
Արայիկ Բարսեղյան Սևակի (զոհվել է 2010թ-ի հունիսի 18-ին)
Մարատ Դիմաքսյան Ալեքսանդրի (զոհվել է 2012թ-ի փետրվարի 5-ին)
Մհեր Հակոբյան Հովհաննեսի (զոհվել է 2014թ-ի սեպտեմբերի 18-ին )
Ռաֆայել Մնացականյան Արմենի (զոհվել է 2009թ-ի սեպտեմբերի 30-ին)
Արման Կարապետյան Մնացականի (զոհվել է 2009 թ-ի դեկտեմբերի 17-ին)
Անդրանիկ Հայրապետյան Թովմասիկի (զոհվել է 2008թ-ի մայիսի 15-ին)
Ռաֆայել Մնացականյան Արմենի (զոհվել է 2009թ-ի սեպտեմբերի 30-ին)
Աղբյուր` Panorama.am