
Աշխարհահռչակ դերասան ու բարեգործ Լեոնարդո դի Կապրիոն, որը զբաղվում է նաեւ գլոբալ տաքացման հիմնախնդիրներով, այլ բարեգործների հետ 5 մլն դոլար կնվիրաբերի Ամազոնի այրվող անտառների վերականգնմանն աջակցելու համար: Ֆինանսական աջակցությունը կցուցաբերվի դի Կապրիոյի «Earth Alliance» հիմնադրամի միջոցով:
Այս մասին աշխարհահռչակ դերասանը գրել է Ինստագրամի իր էջում: Ամազոնի անտառների հերդեհի հետեւանքների վերացման համար ստեղծվել է «Ամազոնի անտառ» հատուկ հիմանդրամը, որն էլ մի շարք բարերարների աջակցությամբ պարտավորվել է 5 մլն դոլար նվիրաբերել անտառների վերականգնմանը: Լեոնարդո դի Կապրիոն կոչ է անրել միանալ իրենց նախաձեռնությանը, որն ուղղված է հրդեհից տուժած տարածքների վերականգնամնը:
«Ամազոնի անտառները կրակի մեջ են, այս շաբաթ ավելի քան 9000 հազար հրդեհների հայտնաբերվել Բրազիլիայի տարածքում: Բլազիլիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը հայտնում է 72 000 հրդեհների գոյության մասին, այն դեպքում երբ անցած տարի այդ թիվը 40 000 հազար էր», – ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:
Հատկացված ֆինանսական միջոցները, նշում է Լեոնարդո դի Կապրիոն, ուղղվելու են ոչ միայն հրդեհշիջման աշխատանքներին, այլեւ Ամազոնի կեսաբազմազանության պաշտպանությամբ զբաղվող գործընկերների եւ տեղաբնիկների կարքիներին:
«Ձեր նվիրատվության 100 տոկոսն էլ ուղղված կլինի մեր այն գործընկերներին, որոնք այս պահին փորձում են պաշտպանել Ամազոնը հետագա նման դեպքերից: «Earth Alliance» հիմնադրամը միանգամայն պատրաստ է պաշտպանել բնությունը: Մենք խորապես անհանգստացած են այն դժբախտության համար, որ տեղի է ունեցել Ամազոնի անտառում: Սա ևս մեկ անգամ ընդգծում է կլիմայի, կենսաբազմազանություն ու տեղացիների նուրբ փոխկապակցվածությունը», – ասված է նրա գրառման մեջ:
Դի Կապրիոն նաև նշում է, որ 5մլն ԱՄՆ դոլարը, որն արդեն նվիրաբերվել է այս գործին, ուղղված կլինի անտառին ու դրա բնակիչներին հասցված վնասը վերականգնելու համար:
Արդեն 17 օր է չեն կարողանում հանգցնել Բրազիլիայի Ամազոնի խոնավ արևադարձային անտառների հրդեհները։ BBC-ին գրում է, որ անցած տարվա համեմատ երկրագնդի ամենախիտ անտառում հրդեհների քանակը կտրուկ աճել է. հրդեհների մեծ մասի պատճառը մարդիկ են:
Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտնել է հրդեհների քանակի ռեկորդային աճի մասին: Ինստիտուտի տվյալներով, այս տարվա սկզբից Բրազիլիայում արձանագրվել է շուրջ 70 հազար հրդեհ, իսկ անցած շաբաթվա հինգշաբթիից ի վեր արբանյակները նկատել են 9,507 նոր հրդեհներ: Նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվն աճել է 80%-ով։
Նշվում է, որ հրդեհների պատճառով Սան Պաուլոյի երկինքը պատված է սև ծխով։
Ամազոնի արևադարձային անտառը աշխարհում ամենամեծ արևադարձային ատառն է: Այն զբաղեցնում է ավելի քան 7 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Այն գտնվում է Բրազիլիայի, Բոլիվիայի, Պերույի, Էկվադորի, Կոլումբիայի, Վենեսուելայի և Գայանայի տարածքում։ Այն հանդիսանում է աշխարհի տրոպիկական անտառների 2/3 մասը։ Գիտնականները պնդում են, որ երկրագնդի ածխաթթու գազի 25%-ը իր մեջ կլանում է Ամազոնի անտառները։ Այն այսպես ասած հանդիսանում է Երկիր մոլորակի թոքերը։