Գիտնականները մշակում են արյան անալիզ, որը կկանխատեսի մարդու մահվան տարին

Գերմանիայից գիտնականները մշակում են արյան անալիզ, որը 83 տոկոս ճշգրտությամբ կկանխատեսի առաջիկա տարիներին մարդու մահվան հավանականությունը:

Հետազոտության շրջանակում գիտնականները արյան մեջ 14 բիոմարկերներ եմ հայտնաբերել, որոնք ըստ էության ազդում են մահվան վտանգի վրա: Դրանք հիմնականում կապված են իմունային համակարգի, գլյուկոզայի մակարդակի վերահսկման, բորբոքային պրոցեսների զարգացման հետ եւ այլն:

Կամավորների մասնակցությամբ փորձերը հաստատել են, որ տվյալ բիոմարկերները կարող է 2-16 տարիների ընթացքում 83 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել մարդու մահը:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց մշակումը կկիրառվի բժշկությունում, մասնավորապես տարեց պացիենտների առողջության վիճակի գնահատման համար, որոնց վիրահատական միջամտություն է սպասվում: Մինչ այդ արյան նորարարական անալիզի ներդնման համար ավելի մեծ կլինիկական փորձեր են անհրաժեշտ:

Մաքս Պլանկի անվան ընկերակցության Ծերացման կենսաբանության ինստիտուի մասնագետների հետազոտությունների արդյունքներով գիտական հոդվածը ներկայացված է Nature Communications ամսագրում:

Աղբյուրը` med.news.am