Բեն Աֆլեքի եղբայրը ֆիլմ է նկարահանել առանց կանանց աշխարհի մասին

Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի եղբայրը՝ ամերիկացի ռեժիսոր Քեյսի Աֆլեքը, նկարահանել է «Իմ կյանքի լույսը» ֆիլմը: Այս մասին գրում է Movie Maker-ը:

Ֆիլմը պատմում է առանց կանանց աշխարհի մասին: Ֆիլմի սյուժեի համաձայն, կանայք զանգվածաբար մահանում են անհայտ հիվանդությունից: ֆիլմում պատկերված է այն աշխարհը, որը պատկանում է տղամարդկանց, իսկ ողջ մնացած մի քանի կանայք ապրում են փախստականի պես փակ, պաշտպանված բունկերներում:

Ֆիլմում դերերից մեկը կատարում է հենց ռեժիսորը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել օգոստոսի 9-ին։

Աղբյուր` Panorama.am