Պատկերացնո՞ւմ եք, երեխան ասում ա՝ պապա 1-ն ու պապա 2-ը եկան․ Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

«Էդ Ստամբուլյան կոնվեցնիա է, ինչ է…նախ դա հակասահմանադրական է: Մեր Սահմանադրության մեջ գրված է, որ ես տան պապան եմ, իմ կնիկն էլ՝ մաման է, իմ տղերքն էլ մամա ու պապա ունեն, հիմա սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը: Պատկերացնո՞ւմ եք, երեխան ասում ա՝ պապա 1-ն ու պապա 2-ը եկան: Կամ երկու մամաներ, ամոթ ա»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սեյրան Սարոյանը՝ խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին եւ հավելելով, որ ղալաթ են արել՝ ստորագրել են:

Սարոյանը չհամաձայնեց, որ դեռ իրենց իշխանության օրոք է փաստաթուղթը ստորագրվել ու ներկա իշխանություններին մնացել է այն վավերացնելը:

«Թող գողտու ապրեն իրանց համար, ո՞վ ա խանգարում, որ ասենք հանգիստ ապրել են, ո՞վ ա խանգարել: Անպայման պիտի տունն ու ընտանիքն էլ հարամեն: Ես չեմ պատկերացնում: Ես Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ համոզված եմ, որ չի թողելու էդի անցնի», – ասաց Սարոյանը:

Աղբյուրը` armtimes.com