Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը: Այդ մասին գրում է Gazeta-ն։

Նա հայտարարել է, որ հնարավոր հանդիպման համար ոչ մի նախագիծ չի ստացվել:

Պեսկովը նաև հավելել է, որ իրավիճակն ավելի շատ հարցեր ունի, քան պատասխաններ:

Կրեմլի խոսնակը նշել է, որ մանրամասներ չկան նաև «Նորմանդյան ձևաչափով» հանդիպման ժամկետի վերաբերյալ:

Աղբյուր` Panorama.am