Դեմ եմ Ամուլսարի շահագործմանը. Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես, որպես Հայաստանի Հանրապետության Քաղաքացի , դեմ եմ Ամուլ սարի շահագործմանը որպես հանք: Այսօրվա կառավարության իմ մտերիմներին , ծանոթներին , անծանոթներին , հարգարժան նախարարներին , Մեծարգո պրն.Վարչապետին , խնդրում եմ ծայրահեղ զգույշ և նրբանկատ լինել, թե’ ժողովրդի ցանկության հանդեպ, թե’ բնության»: