ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել իր Twitter-յան էջում, որում խոստացել է Գրենլանդիայում չկառուցել իր ազգանվան փորագրությամբ երկնաքերներ: Նա գրառումը կատարել է մեկ օր անց իր կողմից հաստատելուց հետո, որ քննարկում է քիչ բնակեցված արկտիկական կղզին գնելու հնարավորությունը, հայտնում է Fox News-ը:
ԱՄՆ նախագահի հրապարակած լուսանկարում պատկերված է ոսկեգույն երկնաքեր՝ «Թրամփ» գրառմամբ, որը տեղադրվել է ֆոտոշոփով:
«Խոստանում եմ Գրենլանդիայում դա չանել»,- նշել է Թրամփը:
Թրամփը կիրակի հաստատել է լուրերն այն մասին, որ իր վարչակազմը քննարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը, որը Դանիայի ենթակայությամբ կիսաինքնավար տարածք է:
Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիքսենը Գրենլանդիան գնելու գաղափարն անհեթեթ է անվանել: