Թորոսյանը չունի մարդկանց առողջության վրա Ամուլսարի ռիսկերի ազդեցության որևէ ապացույց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին չունի որևէ ապացույց, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կարող են ազդեցություն ունենալ բնակչության առողջության վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին լրագրողների հետ զրույցում Թորոսյանը նշեց, որ եթե նման ապացույցներ լինեն, ապա նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի այդ ամենը վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ:

«Նախարարությունը մասնակցել է փորձաքննությանը և քննչական գործընթացներին: Նաև ուսումնասիրել ենք վերջնական եզրակացությունը, որի մասին ունենք մեր համառոտ տեղեկանք կարծիքը. Ջերմուկի թերմալ ջրերի մասով՝ կապ չկա, Սևանա լճի մասով՝ վտանգ չկա, օդի աղտոտվածության մասով՝ հնարավոր ռիսկը կարող է լինել բուռն շինարարության ժամանակ, բայց այնքան հեռու է բնակավայրերից, որ չի ազդելու բնակչության վրա»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ իրենց խնդիրն է մշտապես հետևել այն գործոններին, որոնք կարող են ազդել մարդկանց առողջության վրա:

Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվելէ Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համարբնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնելհանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրությանկենտրոնում և բնապահպանների, փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարիբնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականիհուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմիցբնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրիաղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտմանվերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը հոդվածով։Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղ, որի համար կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար։

Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել է ELARD ընկերության կողմիցարված փորձաքննության արդյունքները։

Հայտնի է, որ կառավարությունը մեծապես կարևորում է ընկերության այն փորձագիտականեզրահանգումները, ըստ որի՝

Ծրագրի տարածքի և Ջերմուկի հանքային ջրերի միջև ստորերկրյա ջրերի հոսքի ևաղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն և անգամ երկրաշարժի դեպքում՝ թթվայինապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը Ջերմուկ չեն հասնի.
Երկրաշարժի դեպքում՝ դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվայինդրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտթունելի հյուսիսային ծայրամասը, որը ազդեցություն կունենա Կեչուտի ջրամբարի վրա՝Կեչուտ-Սևան թունելի միջոցով ազդելով նաև Սևանա լճի վրա: Սակայն ազդեցություն կրածջրերի պոտենցիալ միախառնումը Սևանա լճի ջրերիհետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիաների նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ՝նախ ջրամբարներում հերթականությամբ նոսրանալու և ապա Սևանա լճի չափսերիպատճառով:
ստեղծված են 5 հիդրոերկրաբանական միավորներ, որոնք պատշաճ կերպով ապահովումեն, որպեսզի ստորերկրյա ջրերի ուսումնասիրության տարածքից հոսքը և տեղափոխմանուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Արփա, Դարբ, Որոտան գետերի վրաստեղծված շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, ընդհանուր առմամբ, բավարար են: