Տեղեկատվական տեխոնոլոգիաների համաշխարհային կոնգրեսն (WCIT) այս տարի տեղի կունենա հոկտեմբերին՝ Երեւանում, որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են սպասվում։ Այդ թվում՝ մշակութային։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կազմակերպիչները հայնեցին, որ Հանրապետության հրապարակում, հոկտեմբերի 6-ին ելույթ կունենա համաշխարհային հայտնություն վայելող դիջեյ Արմին Վան Բյուրենը՝ (Armin van Buuren) Հոլանդիայից, որը հանդիսանում է «Գրեմմի» մրցանակակիր, աշխատում է «տրանս» ոճում։
Վան Բյուրենը մեծ լսարան ունի ամբողջ աշխարհում, մոտ 40 միլիոն երկրպագու։ Նա իր ոճում միակ դիջեյն է, որը նոմինացվել է «Գրեմմի» մրցանակի։
Աղբյուրը` news.am