Դիտումներով և հավանման քանակով Հայաստանն առաջինն էր. Ավարտվեց Realist Web Fest կինոփառատոնը

Նիժնի Նովգորոդ քաղաքում օրեր տևած Realist Web Fest կինոփառատոնն ավարտվեց։ Իննը երկիր մի քանի օրում նկահանեցին ֆիլմեր՝ տարբեր սցենարական լուծումներով։ Մեր երկիրը ներկայացնող Աբելյան արվեստի դպրոցը փառատոնում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Փառատոնի մեկնակից հետո, երբ մասնակիցների ֆիլմերն արդեն պատրաստ էին, դրանք տեղադրվեցին Vkontakte սոցիալական կայքում։ Մենք հետևելով արդյունքին նկատել էինք, որ Աբելյան արվեստի դպրոցի ներկայացրած ֆիլմը և՛ դիտումներով, և՛ հավանումնեևով առաջին տեղում էր, իսկ թե ինչու՞ մեր երկիրը չգրավեց առաջին հորիզոնականը՝ մանրամասնեց Աբել Աբելյանը։

<< Անկեղծ ասած չգիտեմ ինչու՞ չհաղթեցինք, երևի թե այդպես գնահատեց ժուրին։ Ինչևէ՝ ասեմ, որ մենք բավականին լուրջ առաջարկներով ենք ետ գալիս։ Մի քանի լուրջ կազմակերպությունների կողմից առաջարկներ կան, որ մեր նկարահանած ֆիլմն ունենա իր շարունակությունը։ Կան առաջարկներ գրանտային կազմակերպություններից, ովքեր պատրաստ են հովանավորել, որ մեր ֆիլմը նկարահանվի։ Նաև բավականին մեծ կապեր ենք ձեռք բերել, թե՛ ռուսական, թե՛ բելառուսական և թե՛ էստոնական դպրոցների հետ, որտեղ կլինի փորձի փոխանակում և ինչու ոչ կլինեն նաև համատեղ աշխատանքներ մեր ուսանողների հետ։ Մի խոսքով՝ մենք գալիս ենք հաղթանակած>>։