
Օրեր առաջ մեկնարկվեց <<Realist Web Fest>> միջազգային ֆառատոնը։ Ֆառատոնի՝ մեր առաջին անդրադարձման մեջ նշել էինք, որ Հայաստանը ներկայացնելու է Աբելյան արվեստի դպրոցը։ Մեր երկրի ներկայացուցիչներն արդեն ավարտել են ֆիլմի նկարահանումը, բայց վերջնական արդյունքը պատրաստ կլինի մի քանի օրից։ Կապ հաստատելով Աբել Աբելյանի հետ փորձեցինք տեղեկանալ փառատոնի ընթացքից։ Աբելը նշեց, որ նկարահանումներն անցել են շատ լավ և դինամիկ, սակայն միակ խնդիրն այն է եղել, որ Նիժնի Նովգորոդ քաղաքում եղանակը բավականին անկայուն է, բայց Հայաստանյան թիմը պատվով հաղթահարել է այդ ամենը։
Ֆիլմը փառատոնին են հանձնելու օգոստոսի 3֊ին, իսկ թե ինչի՞ մասին է այն՝ ներկայացնում է Աբելը.
<< Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Երևանում ապրում է մի բժիշկ, ով աշխատում է հիվանդանոցում։ Նա երկու տարեկան հասկանում կորցրել է իր հորը, սակայն տարիներ անց պարզվում է, որ հայրը ողջ է և ապրում է Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Երբ իմանում է այդ մասին որոշում է, որ պետք է գտնի իր հորը։ Գալիս է տվյալ քաղաք և գտնում է նրան։ Երբ նրանք փողոցում քայլելիս են լինում,ինչ-որ մեկը կրակում է հոր վրա ու նա մահանում է։ Այդպես վերջանում է սերիալը, քանի որ դա պիտի ունենա շարունակություն, որն էլ հաղթելու դեպքում նոր կկարողանանք նկարել>> ։
Եզրափակելով զրույցը Աբելը հստակ ասաց, որ նրանք գնացել են հաղթելու։ Մենք շարունակում ենք կապ պահպանել մեր երկրի ներկայացուցիչների հետ և փառատոնի վերջնական արդյունքի մասին ևս կիրազեկենք։









