
Օրեր առաջ մեկնարկվեց <<Realist Web Fest>> միջազգային ֆառատոնը։ Ֆառատոնի՝ մեր առաջին անդրադարձման մեջ նշել էինք, որ Հայաստանը ներկայացնելու է Աբելյան արվեստի դպրոցը։ Մեր երկրի ներկայացուցիչներն արդեն ավարտել են ֆիլմի նկարահանումը, բայց վերջնական արդյունքը պատրաստ կլինի մի քանի օրից։ Կապ հաստատելով Աբել Աբելյանի հետ փորձեցինք տեղեկանալ փառատոնի ընթացքից։ Աբելը նշեց, որ նկարահանումներն անցել են շատ լավ և դինամիկ, սակայն միակ խնդիրն այն է եղել, որ Նիժնի Նովգորոդ քաղաքում եղանակը բավականին անկայուն է, բայց Հայաստանյան թիմը պատվով հաղթահարել է այդ ամենը։
Աբելյան արվեստի դպրոցի դերասանական, օպերատորական և ռեժիսորական բաժնի սաներն արդեն իրենց կկարողանան ներկայացնել միջազգային փառատոններում։ Ինչպես արդեն նշել ենք <<Realist Web Fest>> փառատոնին մասնակցել են Աբելյան արվեստի դպրոցի ռեժիսորական, օպերատորական և դերասանական բաժնի սաները, ովքեր հանդես են եկել հայ պրոֆեսիոնալ դերասանների հետ միասին։ Փառատոնը հենց սկսնակ մասնագետներին հնարավորություն է տալիս ներկայանալ և իրենց ուժերը փորձել միջազգային հարթակներում։ Աբելի խոսքով արդեն իսկ կա նախնական պայմանավորվածություններ այլ կինոդպրոցների հետ համագործակցելու և տարբեր փառստոններին մասնակցելու համար։
Եզրափակելով զրույցը Աբելը հստակ ասաց, որ նրանք գնացել են հաղթելու։ Մենք շարունակում ենք կապ պահպանել մեր երկրի ներկայացուցիչների հետ և փառատոնի վերջնական արդյունքի մասին ևս կիրազեկենք։



















Լ