
Դյուկի համալսարանի գիտնականները մարդու թոքերի մեջ A տեսակի գրիպի վիրուսի հարձակումը հաղթահարող եւ «չմեռնող» բջիջներ են հայտնաբերել:
Ինչպես հայտնում է Medical Express-ը, այդ «չմեռնող» բջիջները գտնվում են ալվեոլներում՝ շնչուղիների ամենանեղ հատվածում: Նորմայում այդ բջիջները մակերեսային ակտիվ նյութեր եւ այլ սպիտակուցներ են արտադրում:
Սակայն վիրուսի հարձակման ժամանակ այդ ֆունկցիաները փոխվում են. դրանք սկսում են հատուկ սպիտակուցներ արտադրել եւ ազդանշան են ուղարկում իմունիտետին, որ անհրաժեշտ է ավելի շատ ցիտոկիններ արտադրել (հակաբորբոքային մոլեկուլներ):
Այդ բջիջների աշխատանքի շնորհիվ թոքերում պահպանվում է վիրուսի համար ագրեսիվ միջավայր, նույնիսկ երբ վարակն արդեն բացակայում է օրգանիզմում:
Գիտնականները նաեւ պարզել են, որ մտնելով մարմին՝ վիրուսն օրգանիազմի բջիջների ԴՆԹ խախտման համար թթվածնի ռեակտիվ ձեւեր է օգտագործում: Այդպիսով, դադարեցվում է գեների էքսպերսիան, որն անհրաժեշտ է վիրուսի դեմ պայքարի համար, եւ բջիջները մահանում են:
Սակայն «չմեռնող» բջիջները վերականգնում են իրենց ԴՆԹ-ն՝ շարունակելով գործել: Սակայն եթե այդ գործընթացը դուրս գա վերահսկողությունից, ապա մարդը կարող է մահանալ բորբոքումից եւ ոչ թե հենց վիրուսային վարակից:
Աղբյուրը՝ med.news.am