Քյարամ Սլոյանի եղբայրը որդի է ունեցել. նա կկրի Ռոբերտ Աբաջյանի անունը

Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր ընտանիքում տղա է ծնվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը.

«Մեր Երկրին խաղաղություն, այս փոքրիկին էլ առողջ ու անհոգ մանկություն !!!
Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր ընտանիքում տղա է ծնվել: Տղային անվանել են Ռոբերտ, ի պատիվ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի»,- գրել է Արմեն Մուրադյանը: