
Երեկ հուլիսի 30-ին նշանադրվել է Մանկական Եվրատեսիլի Վովկան` Վլադիմիր Արզումանյանը: Նրա ընտրյալը Ստեփանակերտից է, ԵՊՀ ուսանողուհի Աննա Հարությունյանը: Վլադիմիրն Աննային սիրահարվել է երբ նա դեռ դպրոցական էր:
Երեկ Շուշիում տեղի է ունեցել նրանց նշանադրությունը, որի ընթացքում Վլադիմիրը կատարել է Աննային նվիրված մի երգ, որի վերնագիրն է «Իմս»: Երգը հնչել է առաջին անգամ, շուտով տեղի կունենա պրեմիերան նաև համացանցում: Միջոցառումը վարել է Արցախում հայտնի հաղորդավար Հունան Թադևոսյանը: