Կինն ընտանիքի հենասյուններից մեկն է, որքան իմաստուն և խելացի է, այնքան ավելի ամուր ու կայուն է տունը. Մերի Ներսիսյան

Մի առիթով պատմաբան Նիկոլայ Կարամզինը հակիրճ և զարմանալիորեն բովանդակալից արտահայտությամբ ասել է. «Միշտ և ամենուր կնոջ առաջին առաքինությունը համեստությունն է եղել»: Այս անգամ հայ կնոջ կերպարի մասին խոսել ենք հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի հետ :

Citylife.am- Կինն ընտանիքում ո՞վ պետք է լինի, որն է նրա միսսիան:

Մերի- Կինն ընտանիքի հենասյուններից մեկն է, որքան ամուր է կանգնած հողին, որքան կայացած և ուժեղ է, որքան իմաստուն և խելացի է, այնքան ավելի ամուր ու կայուն է տունը:

Citylife.am – Հնուց եկել է, որ հայ տղամարդն իր կյանքում պետք է կատարի 3 կարևոր քայլ՝ տուն կառուցի, ծառ տնկի և տղա ունենա, իսկ ի՞նչ կարևոր 3 քայլ պետք է անի կինը:

Մերի- Մեր անելիքները շատ են. իմ պատկերացմամբ կինը նախ պետք է լավ մասնագիտություն ձեռք բերի ու սիրելի աշխատանք գտնի: Կինը պետք ամուր ընտանիք կառուցի, հոգեբանորեն ու ֆիզիկապես առողջ երեխաներ դաստիարակի և այսպես շարունակ:

Citylife.am – Ասում են հարաբերություններում միակ մարդը, ում կարող եք վերահսկել դա դուք եք. համաձայն ե՞ք:

Մերի- Համաձայն չեմ, իմ կողքին ունեմ մարդիկ, որոնք հանգիստ կարող եմ վստահել ցանկացած հարցում:

Citylife.am – Կա փաստ, որ Տղամարդիկ կարող են մանիպուլյացիայի ենթարկել կանանց` ժպիտի միջոցով, համամի՞տ եք:

Մերի- Մանիպուլյացիայի կարելի է ենթարկել բոլորին՝ անկախ սեռային պատկանելիությունից:

Citylife.am- Բնութագրեք Ձեր ամուսնուն։

Մերի- Ուժեղ, սկզբունքային, աշխատասեր, հավատարիմ, նվիրված, հոգատար….ամուսնուս բնութագրելու համար, ստիպված կլինեմ երկար գրել:

Citylife.am – Ո՞վ է կատարում ամենօրյա գնումները:

Մերի- Հիմնականում՝ ես:

Citylife.am – Ձեզանից ո՞վ է հաճախակի անակնակլներ անում:

Մերի- Ամուսինս:

Բլից

Երբեք չեք փորձի…Շարժվող որևէ բան ուտել:

Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար… Իմ ննջասենյակը:

Այս պահին կուզենայիք… Ննջասենյակում քնած լինել:

Ձեր գերագույն նպատակն այս կյանքում… Լավ երեխա մեծացնել:

Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Դուք Ձեր տարիքը չիմանայիք… 28

Ո՞րն եք ընտրում, ձախողում առանց փորձելու, թե՞ ձախողում փորձելով... Հաջողում՝ առանց ձախողման

Եթե Ձեզ թույլ տան ընդամենը մի բան փոխել աշխարհում, որը կլինի դա… Որ աշխարհում հիվանդ, սոված ու անտուն երեխաներ չլիներ:

Եթե փողի փոխարեն երջանկությունը լինի վարձատրումը, ապա ո՞ր աշխատանքը Ձեզ կհարստացնի… Մամա լինելը:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/