
Citylife.am- ի զրուցակիցն է դերասան, հանդիսավար Դավիդ Հակոբյանը։
Citylife.am- Լինելով ճանաչված դերասան, ինչը՞ ստիպեց, որ դուք որոշեցիք ներկայանալ որպես հանդիսավար։
Դավիդ- Իրականում մինչև դերասան լինելս ես հաղորդավարությամբ եմ զբաղվել տարբեր հեռուստաընկերություններում, այնպես որ այս աշխատանքն ինձ հոգեհարազատ է, բայց նաև ասեմ, որ դերասանական կարիերայով չես կարող այնքան վաստակել, ինչքան որ կվաստակես հանդիսավարության ոլորտում։ Դրա համար մեկը մյուսին չի խանգարում, այլև օգնում է և պատճառը դա էր, որ սկսեցի հանդիսություններ վարել։
Citylife.am- Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը Արփինե Իսրաելյանի հետ, դժվար չէ՞ այս ոլորտում զուգընկերով հանդես գալ:
Դավիդ- Արփինեի հետ ընտանիքներով բավականին մոտ ենք, շատ հարազատ մարդիկ ենք իրար։ Եկավ մի ժամանակ, երբ ես արդեն հաղորդավարությամբ էի զբաղվում հաիսանիքնեի և առհասարակ կորպորատիվ միջոցառումներ էի վարում, մարդիկ ցանկություն հայտնեցին, որ զույգով հարսանիք վարեմ, ես էլ գիտեի, որ Արփինեն շատ վստահելի մարդ է, ունի գեղեցիկ խոսք։ Առաջարկը եղավ և իր կողմից ընդունվեց ու սկսեցինք համագործակցել, այնպես որ շատ լավ զուգընկերուհի ունեմ:

Citylife.am- Եթե հաճախորդը ցանկանա, որ դուք միայնակ պետք է վարեք իր երեկոն կհամաձայնե՞ք:
Դավիդ- Այո իհարկե՛, մեծամասնությունը ցանկանում է, որ ես միայնակ վարեմ երեկոն, մեզ համար տարբերություն չկա այստեղ հաճախորդի ցանկությունն է շատ կարևոր, եթե նրանք որոշեն որ զույգով պետք է վարենք՝ զույգով ենք վարում, եթե ոչ, ապա մենակ եմ վարում։
Citylife.am֊ Մեր օրերում քանի գնում այնքան շատանում են հանդիսավարները, ըստ Ձեզ ո՞րն է դրա պատճառը։
Դավիդ- Կարծում եմ շատանում են ոչ միայն հանդիսավարներն այլև առհասարակ մարդիկ ճանապարհներ են փնտրում գումար աշխատելու, իմ կարծիքով դա է պատճառը։ Այսինքն մի մասնագիտությամբ մարդիկ չեն կարողանում այնքան վաստակել, որ ընտանիք պահեն, դրա համար աշխատում են նաև այլ մասնագիտություններ այլ հմտություններ ձեռք բերեն, որպեսզի կարողանան ընտանիք պահել, ինձ թվում է պատճառը դա է։
Citylife.am- Կա կարծիք, որ լավ հանդիսավարը լավ վարձատրություն է պահանջում, Ձեր դեպքում գնայինը որքանո՞վ է համապատասխան որակին։
Դավիդ- Այո՛, կա նման կարծիք, որ լավ հանդիսավարը լավ վարձատրություն է պահանջում, իմ դեպքում որակին համապատասխանում է, թե ոչ դա կարծում եմ պետք է այն մարդիկ ասեն, ովքեր վայելել են իմ աշխատանքը, ես չեմ կարող ասել։
Citylife.am- Առիթների ստացված լինելը մեծ մասամբ հանդիսավարի ձեռքում, որքանո՞վ է պարտավորեցնող այս աշխատանքը։
Դավիդ- Այս աշխատանքը բավականին պարտավորեցնող է։ Իրականում այդպես է՝ առիթի լավ կամ վատ լինելը հանդիսավարի և նաև երաժիշտների ձեռքին է, սակայն կազմակերպչական ողջ աշխատանքը հանդիսավարի ձեռքում է։ Իմ կարծիքով ամենակարևորը պետք է ունենաս շնորք և պատասխանատվության մեծ զգացում, որպեսզի կարողանաս միջոցառումը բարձր մակարդակով անցկացնել և այն հասցնել իր տրամաբանական գեղեցիկ ավարտին։
Citylife.am- Եվ վերջում մրցակցային հարց՝ իմ կարևոր առիթը ինչու՞ պետք է վստահեմ հենց Ձեզ։
Դավիդ- Եթե ուզում եք, որ Ձեր կորպորատիվ միջոցառման հանդիսավարը նախևառաջ լինի, համապատասխան հագուստով, գեղեցիկ, ներկայանալի, ունենա հաճելի ձայն, դերասանական հմտություններ, հումորի զգացում և իհարկե օժտված լինի դերասանական վարպետությամբ և որ ամենակարևորն է ունենա պատասխանատվության մեծ զգացում, ապա մարդիկ այդ հարցով կարող են դիմել ինձ, ես իրենց միջոցառումը կդարձնեմ ուղակի անմոռանալի։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/