Պաշտպանության փոխնախարարը խոսեց նաև հայոց բանակում պայմանագրային ծառայության նկատմամբ հետաքրքրության աճի մասին։
ՀՀ ԶՈւ զորակոչիկների թիվն արդեն երկրորդ տարին է ավելացել է։ Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակետում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Նշենք, որ ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողների զորակոչը մեկնարկել է հուլիսի 1–ին։
«Պետք է հաշվի առնել, որ այս տարի տարկետում ենք տվել միջնակարգ մասնագիտական հաստատություններում սովորողներին։ Նրանք քիչ չեն, բայց նույնիսկ այդ պայմաններում զորակոչիկների քանակի աճ է նկատվում», – պարզաբանեց Բալայանը։
Ինչ վերաբերում է պայմանագրային զինծառայողներին, ապա աշխատավարձի բարձրանալուն պես ավելացել է նաև հայտերի քանակը։ Սակայն կան որոշակի չափորոշիչներ ու ցանկացողները պետք է համապատասխանեն դրանց։
Բալայանը նշեց նաև, որ սահմանամերձ շրջաններում ծառայել ցանկացողների քանակն ավելի շատ է, քան պետք է։ Սակայն սահմանին լիովին պայմանագրային ծառայությանն անցնելու հարցը դեռ չի քննարկվում։
Հիշեցնենք `Հայաստանում պայմանագրային զինծառայողների աշխատավարձը 2019 թվականի հունիսի 1–ից աճել է 20%–ով։
Աղբյուրը` armeniasputnik.am