
Հայ կնոջ կերպարի առանձնահատկությունների, ընտնիքում նրա ներգրավածության և առհասարակ կնոջ դերի մասին խոսել ենք դերասանուհի Լիլի Էլբակյանի հետ:
Citylife.am- Կինն ընտանիքում ո՞վ պետք է լինի, որն է նրա միսսիան:
Լիլի- Եթե ամուսինը գլուխն է, ապա կինն էլ պետք է լինի պարանոցը: Կնոջ միսիան է պահել իր ընտանիքը, երեխաներին և փորձել այնպես անել, որ ընտանիքը քայլի մի ուղությամբ և ինչպիսին կլինի կինը, այնպես էլ կլինեն իր երեխաները, ամուսինը: Նա օրինակ է սրբություն, մաքրություն նաև բարոյականության:
Citylife.am- Հնուց եկել է, որ հայ տղամարդն իր կյանքում պետք է կատարի 3 կարևոր քայլ՝ տուն կառուցի, ծառ տնկի և տղա ունենա, իսկ ի՞նչ կարևոր 3 քայլ պետք է անի կինը:
Լիլի- Պահի այդ տունը, ջրի այդ ծառը և աղջիկ էլ ունենա:
Citylife.am- Ասում են հարաբերություններում միակ մարդը, ում կարող եք վերահսկել դա դուք եք. համաձայն ե՞ք:
Լիլի- Գուցե այդպես է:

Citylife.am- ֊ Կա փաստ, որ տղամարդիկ կարող են մանիպուլյացիայի ենթարկել կանանց` ժպիտի միջոցով, համամի՞տ եք:
Լիլի- Նայած տղամարդ և նայած պարագա: Ես սովոր եմ ինքս իմ ժպիտով մանիպուլացնել, ուրիշի մանիպուլացիային չեմ ենթարկվում:
Citylife.am- Ինչպիսի՞ ամուսին է Համլետը:
Լիլի- Համլետը լավ ամուսին է և լավ հայր:
Citylife.am- Ո՞վ է կատարում ամենօրյա գնումները:
Լիլի- Գնումներով զբաղվում է ամուսինս, շոպինգով՝ ես:
Citylife.am- Ձեզանից ո՞վ է հաճախակի անակնկալներ անում:
Լիլի- Երևի երկուսս էլ, բայց ավելի հաճախ Համոն:


Բլից
Երբեք չեք փորձի… Ասել երբեք:
Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար… Վենետիկ:
Այս պահին կուզենայիք… Լիլնել Մալդիվներում:
Ձեր գերագույն նպատակն այս կյանքում… Բացել իմ երազանքների թատրոնը, իմ պատկերացրած շենքով և տեխնիկայով ու բեմադրել այնտեղ մի շարք հետաքրքիր ներկայացումներ:
Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Դուք Ձեր տարիքը չիմանայիք… 11 տարեկան և ոչ թե, որ այդքան երիտասարդ եմ երևում, այլ որ ինձ այդպես եմ զգում:
Ո՞րն եք ընտրում, ձախողում առանց փորձելու, թե՞ ձախողում փորձելով… Ոչ մեկը:
Եթե Ձեզ թույլ տան ընդամենը մի բան փոխել աշխարհում, որը կլինի դա… Կփոխեի մարդու տեսակը:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/