Հավանաբար դուք գիտեք, որ ցանկացած ճանապարհորդության գնալիս ցանկալի է վերցնել որոշ անհրաժեշտ դեղամիջոցներ: Հատկապես ինչպիսի՞ դեղեր պետք է ներառել այդ ցանկում: Այժմ կփորձենք հասկանալ:
Ո՞ր դեղամիջոցներն է անհրաժեշտ ունենալ
Որոշ դեղամիջոցներ անհրաժեշտ է ունենալ ցանկացած ուղեւորությունների եւ ճանապարհորդությունների ժամանակ.
- Ցավազրկող դեղեր
- Ջերմիջեցնող միջոցներ
- Փորլուծության դեմ դեղամիջոցներ
- Ալերգիայի դեմ դեղեր (անգամ եթե դուք ալերգիկ չեք)
- Վիրակապի համար նախատեսված նյութեր՝ պլաստիր, բինտ
- Հակասեպտիկ նյութեր՝ յոդ, «զելյոնկա», ջրածնի պերօքսիդ, բետադին
Հուշում. ձեզ հետ վերցրեք արդեն փորձված միջոցներ, ոչ թե նոր եւ անծանոթ:
Ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ հաշվի առնել
Առաջին օգնության դեղամիջոցները պետք է համապատասխանեն մարդկանց տարիքին, որոնց համար նախատեսված են դրանք: Եթե դուք չափահաս եք, ձեզ անհրաժեշտ կլինեն որոշակի դեղամիջոցներ, սակայն դրանք չեն կարող համընկնել երեխաների կամ տարեցների համար նախատեսված առաջին օգնության միջոցների հետ:
Շատ կարեւոր է նաեւ հաշվի առնել ձեր առողջական վիճակը: Եթե դուք ունեք որեւէ քրոնիկ հիվանդություն, պարտադիր վերցրեք ձեզ հետ դեղամիջոցները, որոնք նշանակվել են ձեզ բժշկի կողմից: Մասնագետից ճշտեք՝ կարելի է արդյոք տանել այդ դեղերը երկիր, ուր դուք պատրաստվում եք այցելել (դեղերի մեծամասնության դեպքում խնդիրներ չպետք է ծագեն, սակայն ճշտել միեւնույն է պետք է):
Չմոռանաք ձեզ հետ վերցնել նաեւ.
- Արեւայրուքի դեմ միջողներ
- Միջատների դեմ միջոցներ
- Ձեռքերի համար հակասեպտիկ գել
Եթե դուք պատրաստվում եք մեկնել դեպի ծով, վերցրեք ձեզ հետ արեւայրուքի դեմ կրեմ բարձր SPF-ով, ինչպես նաեւ այրվածքների դեմ նախատեսված միջոցներ:
Աղբյուրը՝ med.news.am