Քիչ առաջ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Գուրգեն Դաբաղյանի պսակադրությունը: Երգչի ընտրյալը ռուսաստանաբնակ հայուհի Իննան է: BRAVO.am-ը ներկա է եղել եկեղեցական արարողությանը:
Զույգը պսակադրվել է երգչի մտերիմ ընկերներից մեկի քավորությամբ: Միմյանց հավերժ սիրելու խոստում տալուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակները ուղեւորվել են քաղաքի ռեստորանային համալիրներից մեկը, որտեղ կիրականացնեն նաեւ զագսի արարողությունը:
Գուրգենը Bravo.am-ի հետ զրույցում նշել է, որ դեռ նախորդ տարվանից են սկսել հարսանիքի նախապատրաստական աշխատանքները: Իրենց ուրախությունը նրանք որոշել են կիսել շուրջ 450 հյուրի հետ:
«Այս շրջանում որոշեցինք կազմակերպել մեր հարսանիքը, քանի որ հյուրերի մեծ մասը արտերկրից են՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան: Ավանդական հայկական հարսանիք ենք անելու՝ դհոլ-զուռնայով, աղջկա տուն գնալով: Ի դեպ, նախապես չեմ տեսել Իննայի ընտրած հարսի զգեստը. այդ ավանդույթը եւս պահպանել ենք»,-ասել է երգիչը:
Զույգի միջեւ տարիքային տարբերությունը 12 տարի է: Իննան 19 տարեկան է, Գուրգենը՝ 31:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում