Վարդավառն ԱԺ-ում. պատգամավորները գո՞րգ են լվալու

արդավառի կապակցությամբ Ազգային ժողովի դիմաց գորգ լվալու միջոցառում է անցկացվելու։

Միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 28-ին։ Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։

Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։

«Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կզրուցենք գորգերի մասին, կխաղանք քվեսթ»,– նշված է միջոցառման ազդագրում:

Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:


Աղբյուրը` armeniasputnik.am