Գաղտնիք չէ, որ կանայք և տղամարդիկ շատ տարբեր են: Դա առաջին հերթին պայմանավորված է ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, որոնք արտահայտվում են աշխարհընկալման հակադրությամբ: Citylife.am -ն այսօր զրուցել է “Միսս Հայաստան 1998”, “Միսս ԱՊՀ 1999” և “Միսիս գլոբ 2009” տիտղոսները կրող Գոհար Հարությունյանի հետ՝ կնոջ կերպարի և ընտանիքի մասին:
Citylife.am- Կինն ընտանիքում ո՞վ պետք է լինի, որն է նրա միսիան:
Գոհար- Կնոջ միսիան պետք է լինեն իր երեխաները, ամուսինը, երեխաների դաստիարակությունը և այդ ամենն իհարկե համատեղելով, քանի որ հայկական ընտանիքների ձևաչափին այդքան էլ կողմ չեմ, որ միայն կինը պետք է զբաղվի այդ ամենով, կարծում եմ, որ ծնողները հավասարաչափ պատասխանատու են, թե՛ երեխաների դաստիարակության, թե՛ կրթության հարցերում, ինչպես նաև բուժման համար: Ցանկացած կին իրավունք ունի նաև իր կարիերայով զբաղվելու, եթե իհարկե ցանկություն ունեն, քանի որ շատ կան կանայք ովքեր չեն ցանկանում:
Citylife.am- Հնուց եկել է, որ հայ տղամարդն իր կյանքում պետք է կատարի 3 կարևոր քայլ՝ տուն կառուցի, ծառ տնկի և տղա ունենա, իսկ ի՞նչ կարևոր 3 քայլ պետք է անի կինը:
Գոհար- Դե առաջինը բնակնաբար երեխա ունենա, երկրորդը ինքնահաստատվելն է, քանի որ շատ կարևոր է, որ ցանկացած կին իր դերը հասարակության մեջ ամրապնդած լինի և երրորդը կարծում եմ լավ զավակ լինելն է:
Citylife.am-Կա փաստ, որ Տղամարդիկ կարող են մանիպուլյացիայի ենթարկել կանանց` ժպիտի միջոցով, համամի՞տ եք:
Գոհար- Իհարկե՛, կարծում եմ, որ մարդու գլխավոր զենքերից մեկը դա ժպիտն է, որը ցավոք սրտի մեր հասարակության մեջ ձևավորված չէ, հատկապես զարմանալի է, որ այսօր երիտասարդ աղջիկները շատ քիչ են ժպտում:
Citylife.am-Բնութագրեք Ձեր ամուսնուն:
Գոհար- Նա շատ լավ ընտանիքի հայր է, շատ նվիրված է երեխաներին, ընտանիքին, օջախ սիրող, ստեղծող, շատ հումորասեր մարդ է, հետևում է իր առողջությանը, որը շատ կարևորում եմ, շատ կնամեծար է:
Citylife.am- Ով է ամենօրյա գնումները կատարում:
Գոհար- Ամուսինս բնականաբար, դա ժառանգել է իր հայրիկից, պապիկից և դա նրանց ընտանեկան ավանդույթն է որը պահպանվել է:
Citylife.am-Ձեզանից ո՞վ է հաճախակի անակնակլներ անում:
Գոհար- Հետաքրքիր է, բայց մենք միմյանց անակնակալներ չենք անում, դա էլ թող լինի դա մեր ընտանեկան թերությունը:
Բլից
Երբեք չեք փորձի… Ինչ-որ բան թաքցնել:
Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար… Իմ անձնական տարածքը:
Այս պահին կուզենայիք… Միայնակ ծովում լինել:
Ձեր գերագույն նպատակն այս կյանքում… Տեսնել իմ երեխաներին երջանիկ:
Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Դուք Ձեր տարիքը չիմանայիք… Կարծում եմ ցանկացած մարդ երևում է իր տարիքին համապատասխան:
Ո՞րն եք ընտրում, ձախողում առանց փորձելու, թե՞ ձախողում փորձելով… Անպայման փորձելով:
Եթե Ձեզ թույլ տան ընդամենը մի բան փոխել աշխարհում, որը կլինի դա… Դավաճանությունը, որ մարդիկ չդավաճանեն:
Եթե փողի փոխարեն երջանկությունը լինի վարձատրումը, ապա ո՞ր աշխատանքը Ձեզ կհարստացնի… Այն ինչ-որ մայրիկներն են անում, դա ամենամեծ ու դժվար աշխատանքն է, որը նաև երջանկություն է:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/