
«Ֆեյսբուք» ընկերությանը պարտավորեցրել են վճարել 5 միլիարդ դոլարի տուգանք օգտատերերի տվյալների արտահոսքի համար։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովին։
Այդ տուգանքը ամենամեծ է ԱՄՆ հանձնաժողովի՝ տուգանքների ամբողջ պատմության մեջ: Բացի դրանից, գերատեսչությունը ստուգում է, թե «Ֆեյսբուք» ըներությունն որքան ուշադիր է կատարում տվյալների պաշտպանության հարցում իր պարտավորությունները։ Հաղորդվում է, որ նախապես հանձնաժողովն ավելի մեծ տուգանք էր նախատեսել, որը հասնելում էր մի քանի տասնյակ միլիարդի, նաև անձամբ պատասխանատվության ենթարկել Մարկ Ցուկերբերգին։
2018 թ. Ֆեյսբուքը օգտատերերի մասին տվյալների մեծ արտահոսք էր թույլ տվել։
Աղբյուր` Panorama.am