
Citylife.am- -ի հյուրը հանդիսավար Ռաֆայել Մելքոնյանն է:
Citylife.am- Ինչու՞ որոշեցիք հանդիսավար լինել։
Ռաֆայել- Դեռ մանկուց եղել եմ շատ աշխույժ, կազմակերպող ու ստեղծագործական ձգտումով, ինչպես նաև հանդիսավարին բնորոշ էներգետիկայով ու հանդիսատեսին ուրախացնելու կարողությամբ, այդ ամենը հիմք դարձավ իմ՝ արդեն իսկ արդիական մասնագիտության հարցում:
Citylife.am- Այսօր Հայաստանում քանի գնում այնքան շատանում են հանդիսավարները, ըստ Ձեզ ո՞րն է դրա պատճառը։
Ռաֆայել- Միանշանակ փող վաստակելու միտումը:
Citylife.am- Կա կարծիք, որ լավ հանդիսավարը լավ վարձատրություն է պահանջում, Ձեր դեպքում գնայինը որքանո՞վ է համապատասխան որակին։
Ռաֆայել- Ես համամիտ եմ Ձեզ հետ և իհարկե մեծ հպարտությամբ կարող եմ նշել, որ ինձ հատկացվող ֆինանսական միջոցները լարժեք բավարարում են իմ մասնագիտական և մարդկային որակներին (մի փոքր համեստությամբ) :

Citylife.am- Առիթների ստացված լինելը մեծ մասամբ հանդիսավարի ձեռքում, որքանո՞վ է պարտավորեցնող այս աշխատանքը։
Ռաֆայել- Հարցին պատասխանեմ տոկոսային հարաբերակցությամբ՝ 80 տոկոս հադնիսավար, 20 տոկոս ներկա գտնվող հյուրեր:
Citylife.am- Շաբափներ առաջ Ձեր հարսանիք էր, հանդիսավարի ընտրության հարցում երկա՞ր եք մտածել:
Ռաֆայել- Ո՛չ, քանի որ իմ բնագավառում ունեցել եմ և ունեմ շատ աշակերտներ, որոնք այս ընթացքում դարձել են ինձ համար լավ ընկերներ և իրենից իսկ մեծ ցանկությամբ ապահովել են ինձ համար շատ կարևոր օրվա տրամադրությունն ու կազմակերպվածությունը:
Citylife.am- Եվ վերջում մրցակցային հարց՝ իմ կարևոր առիթը ինչու՞ պետք է վստահեմ հենց Ձեզ:
Ռաֆայել- Նախ հաշվի առնելով մեծամասնության կարծիքները, իմ հոլովակերի դիտումների քանակը, անհատական մոտեցումը յուրաքանչյուրի հետ, ինչպես նաև հանդիսության ողջ ընթացքում ուրախ տրամադրության ապահովը, կարծում եմ այս ամենը հիմք է հանդիսանում ինձ վստահելու համար:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/