Կառավարությունը հանրակացարանը նվիրեց 100 ընտանիքի

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց հանրակացարանային տարածքներ նվիրել այն բնակիչներին, որոնք մինչև 2017 թվականը գրանցված են եղել այդ հանրակացարաններում։

Խոսքը 106 սենյակի մասին է, որ 100 ընտանիքի է տրվելու՝ ավելի քան 230 բնակչով։ Կան, սակայն, բացառություններ, որոնք վերաբերում են նրան, որ հանրակացարանային այդպիսի տարածք չեն կարող նվեր ստանալ նրանք, ովքեր երբևէ այլ բնակարան են ստացել։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկով այդ բնակիչները պարտավոր են մեկ տարվա ընթացքում կնքել պայմանագրեր՝ այդ սենյակները ստանալու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ իրենք փաստացի բնակիչներին ուղղակի իրավաբանորեն ամրագրում են նրանց զբաղեցրած տարածքներում։

Աղբյուրը` armtimes.com