«Տարբերեք թացը չորից. ճիշտը թացն է». հայ հայտնիները Վարդավառը կանցկացնեն Գյումրիում

Հայկական ավանդական ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը, այս տարի կնշվի հուլիսի 28-ին:

Այս օրերին սոցցանցերում ակտիվ տարածվում է նոր չելենջ: Հայ հայտնիները տեսանյութի միջոցով բոլորին առաջարկում են Վարդավառ տոնն անցկացնել Գյումրիում: Չելենջին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն է: 

«Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է: Դե ինչ, կարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում ենք  ձեր հոլովակներին և իհարկե ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի տնտեսական բումը»,-չելենջի հոլովակին կից գրում են հայ հայտնիները: «Վեդռոները» ու փոխնորդ շորերը չմոռանաք»,-գրում են նրանք:

Աղբյուր՝ http://armeniasputnik.am