Շարունակելով բացահայտել հայ հանդիսավարներին, այս անգամ զրուցել ենք Արմեն և Արսեն Ասատրյանների հետ: Զույկգ եղբայրներ, ովքեր պատահականության սկզբունքով ընտրեցին հենց այս մասնագիտությունը:
Citylife.am- Ինչու՞ որոշեցիք հանդիսավար լինել։
<< Անկեղծ ասած հանդիսավարի աշխատանքը պատահաբար ենք ընտրել: Առաջին անգամ որպես հանդիսավար հանդես ենք եկել պանդոկում մեր ընկերոջ ծննդյան տարեդարձին: Առիթի ավարտից հետո հյուրերը մոտեցան և ասացին, որ հանդիսավարությունը մեզ մոտ շատ լավ է ստացվում և եթե շարունակենք, ապա հնարավորություն կուննանք առաջ գնալու: Մենք ոգևորվեինք նրանց խոսքերից և որոշեցինք հաջորդող բոլոր առիթներին ներկայանալ որպես հանդիսավար: Ընթացքում մեզ սկսեց շատ դուր գալ այս մասնագիտությունը և որոշեցինք դա դարձնել մեր աշխատանքը, քանի որ ինչպես հայտնիներից մեկ է ասել ՝Եթե սիրում ես աշխատանքդ, ապա երբեք չես աշխատում, այլ վայլում ես աշխատանքի ընթացքը>> :
Citylife.am- Մ՞իշտ եք միասին վարում երեկոները, թե՞ առանձին ևս աշխատում եք:
<< Առիթները վարում ենք և՛ միասին, և՛ առանձին, դա արդեն կախված է պատվիրատուի ցանկությունից, բայց կարող ենք վստահ ասել, որ պատվիրատուների 90 տոկոսից ավելին ցանկանում է, որ մենք երկուսով վարենք, քանի որ այդպես հյուրերի համար ավելի հետաքրքիր է լինում: Կատակով կարող ենք ասել, որ նրանք շատ գոհ են լինում և՛ մեր կատարած աշխատանքից, և՛ առաջարկած գումարից>> :
Citylife.am- Մեր օրերում քանի գնում այնքան շատանում են հանդիսավարները, ըստ Ձեզ ո՞րն է դրա պատճառը։
<< Չենք կարծում, թե քանի գնում այնքան շատանում են: Նախկինում ևս եղել են <<թամադաներ>> ուղղակի մեր օրերում դա դարձել է մասնագիտություն և միայն դա է պատճառը, որ մարդիկ կարծում են, թե հիմա հանդիսավարները գնալով շատանում են>> :
Citylife.am- Կա կարծիք, որ լավ հանդիսավարը լավ վարձատրություն է պահանջում, Ձեր դեպքում գնայինը որքանո՞վ է համապատասխան որակին։
<< Միանշանա՛կ, ցանկացած բնագավառում լավ աշխատողը լավ վարձատրություն է պահանջում, քանի որ նա գնահատում է իր կատարած աշխատանքը: Ձեր հարցին ավելի ճիշտ կպատասխանեին մեր պատվիրատուները>> :
Citylife.am- Առիթների ստացված լինելը մեծ մասամբ հանդիսավարի ձեռքում, որքանո՞վ է պարտավորեցնող այս աշխատանքը։
<< Շատ պարտավորեցնող է մեր աշխատանքը, քանի որ մենք ոչ միայն հյուրերի համար բարձր տրամադրություն ենք ապահովում այլև երեկոյի ընթացքում կախված նրանից, թե ում համար ենք գավաթ բարձրացում՝ համագրծակցում ենք և՛ երաժշտախմբի, և՛ նկարահանող անձնակազմի հետ>> :
Citylife.am- Շաբափներ առաջ Ձեր հարսանիք էր, հանդիսավարի ընտրության հարցում երկա՞ր եք մտածել:
<< Մենք ունենք հանդիսավար շատ ընկերներ բոլորն էլ մեծ սիրով և պատրաստակամությամբ ցանկանում էին վարել մեր հարսանիքը: Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է անցկացնում կորպորատիվ երեկոները, բայց մեզ և մեր հարսնացուներին առավել հոգեհարազատ էր Արման Սահակյանի ոճը, այդ իսկ պատճառով էլ մենք ընտրեցինք հենց նրան >> :
Citylife.am- Եվ վերջում մրցակցային հարց՝ իմ կարևոր առիթը ինչու՞ պետք է վստահեմ հենց Ձեզ )))
<< Եթե հիմա շատ անկեղծ պատասխանենք Ձեր հարցին դա մեր կողմից կլինի որպես ինքնագովազդ (ծիծաղում են), բայց մի փոքր անհամեստություն կանենք և կասենք, որ բավական է մեկ անգամ ներկա գտնվեք մեր անցկացրած երեկոներից մեկին և կհամոզվեք, որ հենց մենք կարող ենք լինել Ձեր կարևորագույն երեկոյի հանդիսավարները >> :
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Ciylife.am/