Օգոստոսի 2-6-ը Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի կունենա վեբ սերիալների «Realist Web Fest» միջազգային փառատոնը: Սա երկրորդ փառատոնն է: Այն առաջին անգամ անցկացվել է տվյալ քաղաքում 2018 թվականին: Այժմ նախատեսվում է փառատոնն անցկացնել ամեն տարի։ Ռուսական և արտասահմանյան կինոդպրոցների ուսանողական թիմերը փառատոնի ընթացքում նկարահանելու են Նիժնի Նովգորոդի փողոցներում փորձնական շարքը: Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Պանովը, վեբ սերիալների «Realistic Web Fest» փառատոնի գլխավոր տնօրեն Անտոն Կալինկինի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման շրջանակներում: Հայաստանը ևս մասնակցելու է այս փառատոնին։ Մի քանի օր առաջ փառատոնի ներկայացուցիչները զանգահարել են Աբելյան արվեստի դպրոցի տնօրեն Աբել Աբելյանին և առաջարկել են, որ հենց նրանք ներկայացնեն Հայաստանը տվյալ փառատոնում։ Մեզ հետ զրույցում Աբելը մանրամասնեց, որ մեկնելու են երեք անձ հետագայում արդեն թիմը կընդլանվի։ Հաղթող թիմի հետ կնքվելու է պայմանագիր՝ վեբ սերիալի նկարահանման համար։ Աբելի խոսքով նրա ակնկալիքը միակն է ՝ հաղթանակ։
Մենք ևս հաջողություն ենք մաղթում Աբելյան արվեստի դպրոցի ներկայացուցիչներին մաղթելով, որ նրանք վերադառնան միմիայն հաղթանակով։
Աղբյուրը՝ https://citylife.am