Ձեր կարևոր առիթը վստահեք ինձ, քանի որ ես շատ լավն եմ. Սամվել Գրիգորյան

Հանդիսավար լինելն ամեն մարդու գործ չէ և քանի գնում այնքան Հայաստանում շատանում են հանդիսավարները: Ու՞մ վստահել կարևոր առիթները և ինչու՞: Այս հարցերի պատասխանը և ոչ միայն հանդիսավար Սամվել Գրիգորյանի հետ:

Citylife.am- Լինելով սիրված երգիչ Ձեր գործունեությունը շատ ակտիվ ծավալում եք որպես հանդիսավար, ինչու՞։

Սամվել- Բեմահարթակում մենակ լինելն ավելի հետաքրքիր է լինում, իսկ ինչ վերաբերվում է երգին ասեմ, որ տարիքս արդեն չի ներում այդ գործով զբաղվելու համար: Մեր երիտասարդները շատ ավելի լավ են երգում, թող իրենք զբաղվեն այդ գործով, իսկ ես կլինեմ որպես հաղորդավար:

Citylife.am- Մեր օրերում քանի գնում այնքան շատանում են հանդիսավարները, ըստ Ձեզ ո՞րն է դրա պատճառը։

Սամվել- Ես դեմ չեմ թող շատանան, ինչքան շատ լինեն այնքան լավ, թող բոլորն էլ աշխատանք ունենան:

Citylife.am- Կա կարծիք, որ լավ հանդիսավարը լավ վարձատրություն է պահանջում, Ձեր դեպքում գնայինը որքանո՞վ է համապատասխան որակին։

Սամվել- Որակի մասին դուք ինքներդ պետք է ասեք, իսկ գնայինը բարձր չէ նոռմալ է, համապատասխան:

Citylife.am- Առիթների ստացված լինելը մեծ մասամբ հանդիսավարի ձեռքում, որքանո՞վ է պարտավորեցնող այս աշխատանքը։

Սամվել- Իմ կարծիքով և՛ համերգները, և՛ մրցանակաբաշխությունները, և՛ մեծ միջոցառումները՝ հարսանիք, կնունք և այլն, ամեն ինչ կախված է հանդիսավարից: Ինչպես անցկացնի հանդիսավարը այնպես էլ կնթանա երեկոն:

Citylife.am- Եվ վերջում մրցակցային հարց՝ իմ կարևոր առիթը ինչու՞ պետք է վստահեմ հենց Ձեզ։

Սամվել- Որովհետև ես շատ լավն եմ, գիտեմ իմ ուժերն ու հնարավորությունները , կարող եմ ստեղծել շատ լավ տրամադրություն, շատ լավ իրավիճակ:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/