Հուլիսի 15-ից օգոստոսի 8-ը Ամիրյան փողոցում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
«Հարգելի համաքաղաքացիներ,
Մայրաքաղաքի Ամիրյան փողոցի հ.2.2/8 հասցեի («Էսջիայ Ինվեստ» ՍՊԸ) կարիքների համար ս.թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ փողոցի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ: Այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը», – ասված է հյատարարության մեջ:
Աղբյուրը` armtimes.com