Snow Patrol հայտնի խմբի «Chasing Cars» երգը դարձել է 21-րդ դարի ամենալսված/ամենաշատ միացված երգը. այս մասին հայտնել է երգերի լիցենզիայով զբաղվող PPL ընկերությունը:
Այս երգը գուցե չի գլխավորել Մեծ Բրիտանիայի երաժշտական չարթերը իր թողարկման տարվա՝ 2006թ.-ի ընթացքում, այն միայն 6-րդ հորիզոնականում է հայտնվել, սակայն կարողացել է 94 շաբաթ շարունակ մնալ լավագույն 75 երգերի ցանկում, իսկ ամենաշատ վաճառք ունեցող երգերի չարթում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: Սակայն այս ամենը չի խանգարել, որ «Chasing Cars»-ը մեծ հեղինակություն վայելի թե երաժշտասերների շրջանում, թե ֆիլմասերների. այն կարող եք լսել բազմաթիվ ֆիլմերի ու սերիալների ընթացքում, որոնցից է օրինակ «Գրեյի անատոմիան»/«Grey’s Anatomy»:
BBC-ի հետ զրույցում խմբի մեներգիչ Գերի Լայթբադին ասել է. «Սա ուղղակի անհավատալի է: Ես երգը մի լավ գիշեր եմ գրել, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Այն էմոցիոնալ ու հասարակ երգ է: Ինձ համար ամենալավ բանն է, իմանալ, որ այս երգը միլիոնավոր մարդկանց է միավորում»:
Երգն այս ցուցանիշով առաջ է անցել Black Eyed Peas խմբի «I Gotta Feeling» երգին, որը թողարկվել է 2009թ.-ին, դե իսկ երրորդ հորիզոնականում է Ֆարել Ուիլյամսի՝ 2014թ.-ին թողարկված «Happy» երգը:
Աղբյուրը` vnews.am