Կարող եմ ասել, որ որևէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք. նախարարը շաբաթ օրը կլողա Սևանա լճում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը շաբաթ օրը կլողա Սեւանում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գրիգորյանը:

«Ես ինքս կլողամ շաբաթ օրը: Ես վտանգ չեմ տեսնում: ՀՀ-ում մարդու առողջության հետ կապված վտանգի կամ անվնաս լինելու մասին ասելը առողջապահության նախարարության գործառույթն է: Ես կարող եմ ասել՝ արդյոք բուսական, կենդանական աշխարհի համար ջրի փոփոխությունները վատ են կամ լավ են: Կարող եմ ասել, որ որեւէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք»,- ասաց նախարարը:

Գրիգորյանի խոսքով՝ այս պահին 2 կարեւոր գործառույթ պիտի իրականացվի՝ ջրի մակարդակը բարձրացվի եւ կեղտաջրերի քանակը նվազեցվի:

Աղբյուրը` armtimes.com