Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում

Երեւանում 3D հետիոտնային անցում է գծվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել: Հակոբ Կարապետյանը, մասնավորապես, գրել է. «#ԱնվտանգԵրթեւեկություն Երեւանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։ 3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը։ Շնորհակալություն Հովսեփ Կուբատյանին՝ գիշերվա կեսին ֆոտո անելու համար»:

Նյութի աղբյուրը` YN.am