
Հանդիսավար լինելն ամեն մարդու գործ չէ և քանի գնում այնքան Հայաստանում շատանում են հանդիսավարները: Ու՞մ վստահել կարևոր առիթները և ինչու՞: Այս հարցերի պատասխանը և ոչ միայն դերասան ու հանդիսավար Սարգիս Գրիգորյանի հետ:
Citylife.am- Լինելով ճանաչված դերասան Ձեր գործունեությունը շատ ակտիվ ծավալում եք որպես հանդիսավար, ինչու՞։
Սարգիս– Պատճառը որակն է։ Ես շատ սրտացավությամբ եմ մոտենում, շատ ու շատ հայտնի մարդի շեշտն ուղղակի դնում են նրա վրա, որ իրենք հայտնի են ու ինչ էլ խոսեն, ինչ էլ անեն դա ստացվելու է։ Ես որքան էլ ճանաչված ու սիրված եմ նույնքան պատասխանատվությամբ եմ մոտենում միջոցառմանը և իմ սիրտը ցավում է որևէ կիքսի համար։ Ես հասկանում եմ, որ մարդկանց համար տվյալ միջոցառումը միակ ու ամենակարևոր օրն է և միայն ճանաչված լինելու հաշվին միկրաֆոնը չեմ վերցնի ձեռքս։
Citylife.am- Մեր օրերում քանի գնում այնքան շատանում են հանդիսավարները, ըստ Ձեզ ո՞րն է դրա պատճառը։
Սարգիս– Իրենց թվում է, թե դա հեշտ գումար աշխատելու միջոց է և չեն գիտակցում, որ վարել չի նշանակում միայն խոսել, այլ նշանակում է կազմակերպել միջոցառումը։ Ես արդեն տասնը երեք տարի է փորձ ունեմ այս ոլորտում, բայց չեմ էլ ցանկանում որևէ մեկին փնովել։ Շատ դեպքեր է եղել, որ միջոցառումից հետո բավականին երկար ժամանակ է հարկավոր եղել, որ նյարդերս հանգստանա, նույնիսկ եղել է, որ հարսանիքի ընթացքում թաքուն լաց եմ եղել, քանի որ նյարդերս չեն հերիքել։ Պատկերացրեք ինչքան պատասխանատվությամբ եմ վերաբերվում ցանկացած գործին, դա կլինի հանդիսավարություն, դերասանություն, կամ այլն դրա համար այսօր ես հասել եմ նրան, ինչին հասել եմ։
Citylife.am- Կա կարծիք, որ լավ հանդիսավարը լավ վարձատրություն է պահանջում համաձա՞յն եք կարծիքի հետ։
Սարգիս- Լավ վարձատրությունը հարաբերական է ասված, պիտի դու հաշվի առնես քո երկրի սոցիալ տնտեսական վիճակը։ Ես ինձ համարում եմ միջին ու նաև բարձի դասի ապրող մարդկանց հանդիսավար և ես միշտ հաշվի եմ նստում մարդկանց գրպանի հետ։ Եթե մարդն անկեղծ սրտով գալիս ու ասում է Սարգիս ջան մենք երազել ենք, որ դուք անցկացնեք մեր կամ մեր երեխայի հարսանիքը, այդ ժամանակ ես չեմ նայում գումարին սա լրիվ անկեղծ եմ ասում հազարավոր օրինակներ կան, բայց բնականաբար հարգում եմ իմ աշխատանք։ Վստահորեն ասեմ, որ այդ մակարդակի հարսանիքներ վարելու համար ես մյուսներից ամենաքիչն եմ գումար վերցնում, ես ավելի հանդուրժող եմ ու ավելի հարմարվող եմ։
Citylife.am- Առիթների ստացված լինելը մեծ մասամբ հանդիսավարի ձեռքում, որքանո՞վ է պարտավորեցնող այս աշխատանքը։
Սարգիս– Ոչ թե մասամբ, այլ 80 տոկոսը կախված է հենց հանդիսավարից, դրա համար շատերը հանդիսավար պետք է ընտրեն ոչ թե ճանաչված լինելու համար,այլ պետք է հասկանան արժի՞ այդ մարդուն վստահել, թե ոչ, քանի որ այն մեծագույն աշխատանք է։ Հանդիսավարը պարտավոր է երեկոն լավ անցկացնել։
Citylife.am- Եվ վերջում մրցակցային հարց՝ իմ կարևոր առիթը ինչու՞ պետք է վստահեմ հենց Ձեզ։
Սարգիս- Ձեր կարևոր առիթը վստահեք նրան, ում սիրում եք, ով գործից հասկանում է, իսկ թե ինչի պետք է հենց ինձ վստահեք դա դուք ասեք։ Ինձ կարող եք վստահել միայն այն պարզ պատճառով, որ ես անկեղծ եմ։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/