Տիմատիի ձեռքով պատրաստած բուրգերն ու Black Star Burger֊ի պաշտոնական բացումը

Ստեփան Շահումյանի անվան հրապարակում «համեղ» իրարանցում էր: Տիմատին Երեւանի կենտրոնում էր հավաքել Black Star Burger-ի սիրահարներին և ամենաերջանիկներին հյուրասիրեց իր իսկ ձեռքերով պատրաստված բուրգերները: Երգչին այդ հարցում օգնեց Black Star Burger-ի հայաստանյան թիմը, որոնք ռեփերի հետ հենց բեմի վրա պատրաստեցին համեղ և ախորժալի բուրգերներ: Ռուսական շոու բիզնեսի աստղն այսօր առավել քան հյուրասեր էր, անմիջական ու շփվող: Տիմատին, սակայն, համեղ հյուրասիրությամբ չսահմանափակվեց: Ռեփերն իր բուրգերնրի և երաժշտության սիրահարներին նվիրեց իր ամենահիթային կատարումներից երկուսը` «Дерзкая»-ն ու «Баклажан»-ը: Միջոցառումը վարում էին Եգոր Գլումովն ու Մհեր Արմենիան:  Ելույթ ունեցան նաեւ Սրբուկը, Իվետա Մուկուչյանն ու 3.33 խումբը: Ի դեպ, Տիմատին խոստացավ, որ շուտով Երևանում կբացվի Black Star Burger-ի երկրորդ մասնաճյուղը, որը կգործի Նոր Նորքում:

Լուսանկարները՝ Kamo Blog֊ի