<<Հարց Զինվորից>> բանակային վլոգի հյուրը դերասան Լևս Դավթյանն է։
Citylife.am- Եկեք մի պահ պատկերացնեք, որ դուք պայմանագրային ծառայող եք, ինչպե՞ս կդասավորվեր Ձեր կյանքը:
Լևս- Եթե այդպես դասավորվեր, ապա միմիայն Սյունիքում կցանկանայի լինել պայմանագրային զինծառայող։
Citylife.am- Եթե այս պահին լինեիք զորամասում և նամակ գրեիք Ձեր մայրիկին, ինչպե՞ս կսկսեիք նամակը:
Լևս- Բարև մամ ջան, ինձ մոտ ամեն ինչ շատ լավա։
Citylife.am- Հայ զինվորի և հայոց բանակի մասին կան շատ երգեր, ո՞րն է Ձեզ ամենահուզող երգը և ինչու՞:
Լևս- <<Պատիվ ունեմ>> երգը առանց մեկնաբանության։ Պատերազմի, զինվորի մասին երգերը պետք է ապրած, այդ ամեն ինչի միջով անցած մարդիկ գրեն, թե չէ հիմա ով պատահի այդ նուրբ թեմայի մասին երգ է գրում։
Citylife.am- Եթե Ձեր որդին կամ դուստրը ապագայում որոշեն աշխատել հայկական բանակում, ինչպե՞ս կնդունեք նրանց որոշումը:
Լևս- Դա պարտադիր պայման է իմ ընտանիքում, այլ կերպ չի կարող լինել։
Բլից
Citylife.am- Մեկ բան, որը հնարավորության դեպքում կփոխեիք բանակում:
Լևս-Ծառայությունը կդարձնեի մեկ տարի, երկու տարին շատ է։
Citylife.am- Ո՞վ է հայ Զինվորը Ձեզ համար:
Լևս- Իմ կյանքի երաշխավորը, իմ պաշտպանն ու իմ եղբայրը։
Citylife.am- Փողոցում Զինվոր տեսնելիս ի՞նչ եք զգում:
Լևս- Հպարտություն, միշտ հարցնում եմ՝ ինչո՞վ օգնեմ։
Citylife.am- Եթե լիներ օրենք, ըստ որի ծառայությունը լիներ ցանկությամբ, կծառայեի՞ք:
Լևս- Միանշանակ, բայց երկու տարի չէ մեկ տարի։
Citylife.am- Ձեր մաղթանքը Հայ Զինվորին:
Լևս- Մաղթում եմ անամպ երկինք, խաղաղություն, բարի վերադարձ։ Թող իր փամփուշտը միշտ ուղիղ գնա, իսկ թշնամունը՝ վրիպի։ Շնորհակալ եմ ամեն օրվա համար Հայ Զինվորիս։
Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյանի /Citylife.am/