Գյումրիի «Սեւ բերդ»-ում տեղի ունեցած «Միսս Տիեզերք Արմենիա 2019» գեղեցկության մրցույթի մանրամասներն ու ֆոտոշարքը

Լողազգեստներ եւ երեկոյան հագուստներ՝ Գյումրիի «Սեւ բերդ» կոչվող ամրոցը երեկ լի էր գեղեցկուհիներով: Տեղի է ունեցել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» գեղեցկության մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Դայանա Դավթյանը, իսկ «Վիցե միսս» տիտղոսին արժանացավ Անետա Գաբրիելյանը։

Կազմակերպիչների խոսքով՝ պատահական չի ընտրվել մրցույթի անցկացման վայրը. քանի որ նմանատիպ միջոցառումները հիմնականում մայրաքաղաքում են տեղի ունենում, որոշել էին այս փորձով մշակութային ծրագրերի այլ քաղաքներում անցկացման օրինակ ծառայել։

Մրցույթին մասնակցել է 15 աղջիկ: Նրանք նախ ներկայացան ազգային տարազներով, որին հաջորդեց գեղեցկության մրցույթի հիմնական փուլերը՝ լողազգեստ եւ երեկոյան հագուստ։ Դրանից հետո ժյուրին երկարատեւ քննարկումներից հետո հայտնեց լավագույն հնգյակի անունները` Դայանա Դավթյան, Նաիրա Վարդանյան, Մարինա Դանիելյան, Անետա Գաբրիելյան եւ Լիանա Ոսկերչյան, ովքեր մասնակցեցին հարցազրույցի փուլին:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում