
<<Հարց Զինվորից>> բանակային վլոգի հյուրը դերասանուհի Զառա Սահակյանն է։
Citylife.am- Զառա, եթե լիներ օրենք, որտեղ պետք է բանակ մեկնեին նաև կանայք, կծառայեի՞ք, թե կհամաձայնվեիք, որ դա այնուամենայնիվ տղամարդու գործ է:
Զառա- Միանշանակ կծառայեի, որովհետև դա կնոջն էլ է պետք: Բանակում այն մինիմալ բաները, որ սովորեցնում են և որոնք գիտելիքի հետ են կապված՝ օրինակ կրակելը, դա ցանկացած երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է:
Citylife.am- Ինչպիսի՞ զինվոր կլինեիք ըստ Ձեզ:
Զառա- Օրենքների սահմանում լավագույն զինվորներից մեկը կլինեի:
Citylife.am- Հայ զինվորի և հայոց բանակի մասին կան շատ երգեր, ո՞րն է Ձեզ ամենահուզող երգը և ինչու՞:
Զառա- Որտեղ Զինվոր բառը կա դա արդեն հուզիչ երգ է ինձ համար, հատուկ որևէ երգ չեմ կարող առանձնացնել:
Citylife.am- Եթե Ձեր որդին կամ դուստրը ապագայում որոշեն աշխատել հայկական բանակում, ինչպե՞ս կնդունեք նրանց որոշումը:
Զառա- Միայն կողջունեմ, ես ընդհանրապես որոշել եմ երեխայիս իր ընտրության հարցում չմիջամտել: Նա այս հասակից արդեն սիրում է զինվոր, ոստիկանություն ոլորտները, դա իրեն շատ է դուր գալիս: Ամեն օր <<Սահմանին>> հեռուստասերիալն է նայում և հարցեր է տալիս, իրեն շատ է դա գրավում:
Citylife.am- Մեկ բան, որը հնարավորության դեպքում կփոխեիք բանակում:
Զառա- Ավելի շատ բարեփոխումներ կիրականացնեի բանակային կարգի մեջ: Մեր հայկական բանակը շատ հզոր է, որ չունենալով բավականաչափ զին.տեխնիկա միևնույն է իր դիրքերը չի զիճում:
Citylife.am- Ո՞վ է հայ Զինվորը Ձեզ համար:
Զառա- Իմ եղբայրը, մեր ընտանիքի անդամները, որովհետև բոլորը ծառայում են մեզ համար:
Citylife.am- Փողոցում Զինվոր տեսնելիս ի՞նչ եք զգում։
Զառա- Դրսում երբ տղայիս հետ Զինվոր ենք տեսնում անկախ մեզանից ժպտում ենք:
Citylife.am- Ձեր մաղթանքը Հայ Զինվորին:
Զառա- Ես մաղթում են, որ մեր Հայ Զինվորները պարզապես կանգնեն սահմանին, կատարեն իրրենց պարտքն ու առողջ ետ վերադառնան, որ պատերազմներ ու կորուսներ երբեք չունենանք:
Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյանի /Citylife.am/
